fbpx
Սպորտ
12:09 12/03/2019

Հիմա Ռոնալդուի` Ռեալ վերադառնալու մասին խոսելու ժամանակը չէ.Զիդան

«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` մադրիդյան թիմ վերադառնալու հավանականության մասին հարցին.

«Հիմա Կրիշտիանուի վերադարձի մասին խոսելու ժամանակը չէ: Ռոնալդուն «Ռեալի» պատմությունն է, և դա չես փոխի: Ես դեռևս չեմ մտածել, թե ով կփոխարինի Ռոնալդուին:

Հիմա ես պարզապես ուրախ եմ վերադառնալու առթիվ: Մեզ 11 խաղ է սպասվում, իսկ հետո կսկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանին»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Հիշեցնենք` «Ռեալն» անցած ամառ Ռոնալդուին վաճառել է ակումբի համար ռեկորդային` 117 մլն եվրո գումարով: Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին Իտալիայի առաջնության 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:

Հաղորդում է armsport.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ