Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը:
«Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի:
Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը:
«Ավելի քան 6000 քմ տարածք զբաղեցնող Երևանի ամենամեծ մարզական կենտրոնն ունի 14 մարզադահլիճ, որոնցից մեկն իր տարածքի մեծությամբ (39/41 քմ) միակն է Հայաստանում: Բացօթյա հատվածում կա չգործող 2 լողավազան:
Այստեղ մարզական անվճար կրթություն է ստանում շուրջ 1200 սան: Չնայած պայմաններին՝ նրանք շարունակում են հաջողությամբ հանդես գալ Հայաստանի և միջազգային մրցաշարերում:
Մարզահամալիրը նորոգումից հետո, ինչպես նախկինում, հետագայում էլ հնարավորություն կունենա ընդունել մինչև 2000 սանի»,- ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գրառման մեջ։
https://www.facebook.com/tiko.virabyan/posts/2952986748088507