Մարզեր

Հիմնանորոգվել է սահմանապահ Այգեձոր գյուղի մանկապարտեզը

Երևանի քաղաքապետարանի և «Փարոս» հիմնադրամի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել է սահմանապահ Այգեձոր գյուղի մանկապարտեզը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Հայկ Միրզոյանը։

«Մտահղացումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն անդամներինն է, որոնք Տավուշի՝ հուլիսյան հայտնի մարտերից հետո այցելել են Բերդ խոշորացված համայնք՝ անձնական նախաձեռնությամբ հանդիպելու հայրենակիցներին՝ նրանց գոտեպնդելու ու աջակցելու նպատակով։

Այցի ընթացքում ցավով նկատեցինք այս մանկապարտեզի անմխիթար վիճակը, որտեղ չկային նույնիսկ տարրական պայմաններ երեխաների առօրյան կազմակերպելու համար, և ահա 2 տարի անց ունենք հիասքանչ մանկապարտեզ, ուր ստեղված են առավելագույնս հարմարավետ պայմաններ և գրավիչ միջավայր մեր երեխաների համար։

Նշեմ, որ այսօր Երևանի պատվիրակության կազմում էին ավագանու մշակույթի, կրթության և սոց.հարցերի, ինչպես նաև ֆինանասատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ավագանու անդամներ Լյուսի Գևորգյանը, Վահե Օհանջանյանը, Անահիտ Ասատրյանը, Միքայել Բադունց-Բաղդասարյանն ու Սերգեյ Ապրեսյանը»,- գրել է Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ