fbpx
Մարզեր

Հիմնանորոգվում է Վարդաձոր գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարը

Պետական միջոցների հաշվին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում հիմնանորոգվում է օրվա կարգավորիչ ջրամբարը՝ 400 տոննա տարողությամբ: Ջրամբարը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների կարգավորման ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը ավելի քան 11 500 000 դրամ է, որից Վարդաձորի համայնքապետարանը ներդրել է 5 միլիոն 500 000 դրամը, իսկ մնացած 6 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Աշխատանքները սկսվել են 2019 թվականի մայիս ամսից և արդեն մոտենում են ավարտին:

«Գյուղի խմելու ջրի մատակարարման օրվա կարգավորիչ ջրամբարը քայքայված ու անմխիթար վիճակում էր, ինչը թույլ չէր տալիս՝ լիարժեք մաքուր ու անվտանգ ջրամատակարարում իրականացնելու: Այս խնդրի լուծումը համայնքի համար ուներ կենսական կարևոր նշանակություն:Վարդաձորի խմելու ջրատարի ներքին ցանցը հիմնանորոգված է մոտ 90 տոկոսով, մնացած 10 տոկոսի նորոգման համար տեղական բյուջեից այս տարի հատկացրել ենք 2 միլիոն դրամ: Այնպես որ, գյուղն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգմամբ՝ արդեն միանգամայն անվտանգ պայմաններում: Օրվա կարգավորիչ ջրամբարը ցանկապատվում է, իսկ տարածքն ունենում է նաև գիշերային լուսավորվածություն»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ