fbpx
Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական հարաբերությունները եռակողմ պայմանավորվածությունների հիմքով պետք է կարգավորվեն․ Զախարովա

Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

Նա ճեպազրույցի ընթացքում ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի վերջին ու 2021 թվականի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նա նշել է, որ ՌԴ-ն շարունակելու է բազմակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ