Տարոն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Այն տեսանյութը, որ տարածում է «Հրապարակը» «6 գերիների» մասով՝ հին է ու այս ագրեսիայի ակտի հետ կապ չունի։ Ես չեմ նշում հիմա գերիներ ունենք, թե ոչ։ Այս մասով որևէ հավաստի տեղեկություն չունեմ։ Բայց այդ տեսանյութը միանշանակ հին է ու կապ չունի այս ամենի հետ։ Այնպես որ կոչ կանեմ նման բաներ չտարածել առանց այդ էլ լարված վիճակում։ Եթե ունեք հավաստի տվյալներ՝ ապա տարածեք դրանք՝ իրենց կից հավաստի ապացույցներով։ Ոչ թե նման կերպ՝ կեղծ նյութերով։
Հ.Գ. Մի անգամ էլ բոլորի ուշադրությունը. ես ասում եմ տեսանյութը հին է. չեմ ասում գերի կա, թե ոչ։ Ես դա չգիտեմ այս պահին, որ պնդեմ»։