fbpx
Աշխարհ

Պակիստանի հինգաստղանի հյուրանոցում հրաձգություն է տեղի ունեցել․ գրոհայինները սպանվել են

BBC-ի փոխացմամբ՝ Պակիստանի Zaver Pearl-Continental հինգաստղանի հյուրանոցում մի քանի ժամ հրաձգություն է տեղի ունեցել, որի հեղինակները սպանվել են անվտանգության աշխատակիցների կողմից։ Ինչպես նաև հաղորդվում է, որ զոհվել է առնվազն մեկ պահակ։

Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բելուջիստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը:

Խմբավորման անդամների խոսքով՝ որպես թիրախ ընտրվել է հենց այդ հյուրանոցը, քանի որ հիմնականում այդտեղ են անցնում չինական բազմամիլիարդանոց ծրագրի վերաբերյալ բանակցությունները, որին (ծրագրին) դեմ է խմբավորումը։ Նրանք համարում են, որ այն շահեկան չէ տեղի բնակիչների համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ