fbpx
Կրթություն

«Հիշողություն» կրթական ծրագիրը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով:

Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել «Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով: Այնուհետև, երեխաները կազմում են «Հիշողություն» բանաստեղծության իրենց գիրքը՝ համապատասխանեցնելով հատվածը նկարին և գունավորում:

Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 58 05 68 հեռախոսահամարով, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ