fbpx
Մշակույթ

03:00 13/6/2019

Հիթրոու օդանավակայանում Բենքսիի նոր գրաֆիտին է հայտնվել

Բրիտանացի հայտնի սթրիթ-արթ նկարիչ Բենքսին նոր գրաֆիտի է պատկեր Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի պատին: Instagram-ում նկարչի պաշտոնական Էջում հրապարակված լուսանկարում պատկերված Է նոր գործը, որն արված Է Եվրամիությունից ժամանող մարդկանց մաքսային հսկողության գոտու փակ անցումում:

Նկարը պատկերված է կողպեքի մոտ, որի վրա մակագրված է EEP OUT, այսինքն՝ «Ներս չթողնե՛լ», «Մուտքն արգելված Է»: Պատկերված Է առնետ, որը KEEP OUT մակագրությունից «պոկված» T տառով հարվածում Է այդ կողպեքին, որպեսզի բացի այն։

Հրապարակումը 12 ժամում ավելի քան 700 հազար լայք Է հավաքել: Բենքսին (Banksy) առեղծված-նկարիչ Է, սադրիչ և զավեշտաբան, նա փոխել Է զանգվածային պատկերացումը փողոցային արվեստի մասին:

Վերեվ