fbpx
Ժամանց

H&M-ն հնդիկ հայտնի դիզայներ Anamika Khanna-ի հետ նոր համագործակցություն ունի

H&M-ը եւ Anamika Khanna-ն ներկայացրել են իրենց հերթական համագործակցությունը։ H&M-ը միշտ հպարտացել է դիզայներների լայն շրջանակի հետ համագործակցությամբ՝ Stella McCartney-ի նման շքեղ ապրանքանիշերից մինչեւ Rokh-ի նման անկախ ասիական դիզայներներ:

Անամիկա Խաննայի հետ հավաքածուն նշանավորում է մանրածախ հսկայի երկրորդ քրոսովերը հնդիկ դիզայների հետ (առաջինը 2021 թվականին էր հնդիկ կուտյուրիեր Սաբյասաչի Մուկերջիի հետ):

Անամիկան իր ապրանքանիշը հիմնադրել է 1998 թվականին եւ շուտով դարձել երկրի ամենասիրված դիզայներներից մեկը:

H&M-ի հետ իր համագործակցության ընթացքում Անամիկան, ով ավելի հաճախ ասոցացվում է շքեղ հարսանեկան հագուստի ստեղծման հետ, իր կերպարներն ավանդական կտրվածքներից եւ նախշերից տեղափոխում է մինչեւ ավելի առօրյա ուրվագիծ: Գները տատանվում են 40 ֆունտից (մեկ զույգ ականջօղի համար) մինչեւ 130 ֆունտ (կաֆտանի համար):
«Ես միշտ զգացողություն եմ ունեցել, որ հնդկական նորաձեւությունը կորչում է, երբ մեկնաբանվում է աշխարհի կողմից: Հաճախ մեր նորաձեւությունը՝ մշակութային, արհեստագործական ժառանգության եւ տեքստիլ ասեղնագործության առումով համարվում է կամ ոչ կրելի կամ ոչ ժամանակակից: Ամեն ինչ շատ է փոխվել, եւ H&M-ի հետ այս հավաքածուն ինձ թույլ է տալիս հնդկական դարձնել գլոբալը եւ ժամանակակիցը»,-ասում է դիզայները։

Հավաքածուն վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 5-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ