fbpx
Գիտություն

Հնագույն մահացու վարակի մնացորդներ են հայտնաբերվել Թուրքիայի տարածքում

Քեմբրիջի համալսարանի մասնագետները հնագույն վտանգավոր աղիքային վարակի հետքեր են հայտնաբերել Անատոլիայի Չաթալ-Հյույուկ բնակավայրում: Այս մասին հաղորդում է Phys.org կայքը:

Անատոլիա թերակղզին Ասիայի արևմուտքում է, ժամանակակից Թուրքիայի միջին հատվածն է:

Պեղումների ժամանակ գիտնականները տեղի հողածածկույթից քարացած արտաթորանքի նմուշներ են վերցրել: Վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են հնագույն մարդկանց:

Արտաթորանքի նմուշներում կլոր ճիճուների ձվեր են հայտնաբերվել, որոնք ներթափանցում են աղիները և ծծում արյունը: Այս ճիճուն սուր բորբոքում և ծանր թունավորում է առաջացնում և հանգեցնում է օրգանիզմի անդառնալի վնասի, հատկապես երեխաների մոտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ