fbpx
Սպորտ

Հնարավոր չէ նկարագրել այն երջանկությունը, որը զգում եմ․ Մեսսի

Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոներ Մեսսին Կոպա Ամերիկայի գավաթը նվաճելուց հետո կիսվել է իր էմոցիաներով։

Նա ասել է, որ այն երջանկությունը, որը զգում է ինքը, հնարավոր չէ նկարագրել։

Մեսսին ասաց, որ այդ պահի մասին շատ է երազել։

«Երբեմն ես պարտվել եմ եզրափակչում, բայց գիտեի, որ այս օրը գալու է», – նշել է արգենտինացին։

Նա անկեղծացել է, որ հաճախ, երբ պարտվել են, ինքը ընտանիքի հետ օրերով տխրել է, բայց հիմա այլ է լինելու։

Մեսսին կարծիք է հայտնել, որ այդ խաղը հավերժ մնալու է պատմության մեջ, քանի որ իրենք Բրազիլիային հաղթել են իրենց իսկ հարկի տակ։

Հիշեցնենք, որ երեկ Արգենտինան Կոպա Ամերիկայի եզրափակչում նվազագույն 1-0 հաշվով հաղթեց Բրազիլիային՝ «Մարականա» մարզադաշտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ