fbpx
Խորհրդարան

Բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ շուտով բնակարան ու ավտոմեքենա հնարավոր կլինի գնել միայն անկանխիկ եղանակով:

«Օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, որ, օրինակ՝ բնակարանի առքուվաճառք հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով: Կամ՝ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու: Հետևաբար ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով: Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով: Սա իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտների»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց նաև Կառավարության վճռականությունը` ներդնելու համընդհանուր հայտարարագրման համակարգ:

«ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Ուժի մեջ կմտնի 2024 թվականին 2023 թվականի եկամուտների համար: Դա տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունի»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ