fbpx
Զինված Ուժեր

Հնարավոր է ադրբեջանցի երկու դիվերսանտներին փոխանակել ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ

Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրին արդյոք հնարավո՞ր է փոխանակել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկում» գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ: Հարցին ի պատասխան ՊՆ խոսնակը նշեց, որ այդպիսի փոխանակումն իրավաչափ չի համարում:

«Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք՝ պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե՞ ոչ, կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին ետ տալ», ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ