Խորհրդարան

Հնարավո՞ր է Իմ քայլը խմբակցությունը մասնատվի. Վարազդատ Կարապետյանի պատասխանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է իրենց խմբակցությունը մասնատվի: Նրան հիշեցրին՝ այսօրինակ խոսակցություններն ակտիվացան Ամուլսարի հարցով խմբակցության ներսում եղած տարակարծություններից հետո:

«Խմբակցությունում բոլորը գիտեն, հասկանում են, որ առաջին անվերապահ արժեքը, որ բոլորս ունենք, մեր միասնությունն է, և որ մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: Այս մեծ նպատակի համար ամենակարևոր բանն այն է, որ հիմա «Իմ քայլը» միասնական լինի»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ