fbpx
Սպորտ

Հնարավոր է՝ NBA-ի մրցաշրջանը վերսկսվի անմիջապես փլեյ-օֆֆ փուլից

The Ringer պարբերականի հաղորդմամբ՝ բասկտբոլի ազգային ասոցիացիան (NBA) շարունակում է դիտարկել 2019/20 մրցաշրջանի վերսկսման ապահով եղանակները, որը ընդհատվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Պարբերականը հայտնում է, որ կա տարբերակ ըստ որի՝ առաջնությունը  կվերսկսվի անմիջապես փլեյ-օֆֆի փուլից:

Հիշեցնենք, որ NBA-ի մրցաշրջանը դադարեցվեց մարտի 12-ին ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 8-ից այն քաղաքներում, որտեղ մեղմացվել է ինքնամեկուսացման ռեժիմը, հնարավոր կլինի իրականացնել մարզումներ սահմանափակումներով:

Գլխավոր մարզիչները և օգնականները չեն կարողանա մարզումներին հաճախել: Թիմային մարզումները դեռ արգելված են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ