Սպորտ

Հնարավոր է Ռեալը հունվարին նախնական պայմանագիր կնքի Էրիկսենի հետ. The Mirror

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ «Ռեալի» ղեկավարությունը 2020 թվականի հունվարին մտադիր է նախնական պայմանագիր կնքել։ Այս տեղեկությունը հաղորդում է The Mirror-ը:

Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառն ու հունվարի 1-ից սկսած նա կարող է այլ ակումբների հետ համաձայնության գալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ: Էրիկսենը «Տոտենհեմ» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը «Այաքսից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 13.5 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում նա իր թիմի կազմում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում Էրիկսենը բոլոր մրցաշարերում 51 հանդիպման է մասնակցել ու դարձել է 10 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ