Կիսապաշտպան Դավիթ Ներեսը կարող է շարունակել Պորտուգալիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետտին, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Բենֆիկան»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են եկել, և Ներեսը լիսաբոնցիների կազմում ստանալու է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։
Ներեսը 2022 թվականի ձմռանն էր «Այաքսից» տեղափոխվել «Շախտյոր», սակայն Ուկրաինայի առաջնության դադարեցման պատճառով դեռևս պաշտոնական հանդիպման չի մասնակցել «հանքափորների» կազմում։