«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտարարել է, որ թիմը չի թռչի Իտալիա, եթե իրավիճակը նույնը մնա Իտալիայում։
«Խնդրեցինք ՈւԵՖԱ-ին գտնել այլընտրանք և նաև օգնության համար դիմեցինք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի»,հայտնել է։ Նշենք, որ նրանք մասնակցելու էին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» դեմ խաղին։
Եթե մեզ պետք է պարտություն գրանցվի, թող այդպես լինի: Ես մտադրություն չունեմ ռիսկի դիմել»,- մեջբերել է Տորեսը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Եվրոպա լիգայի «Բազել»-«Այնտրախտ» հանդիպումը, որը նախատեսված էր մարտի 19-ին, նույնպես չեղարկվել է: