fbpx
Առողջապահություն

Ինֆարկտի ո՞ր ախտանիշներն է հնարավոր շփոթել գրիպի հետ

Գրիպի որոշ ախտանիշներ դրսևորվում են նաև ինֆարկտի ժամանակ: Եվ շատ կարևոր է դրանց չշփոթելը՝ ժամանակին օգնություն խնդրելու համար, հայտնում է «МедикФорум»-ը։

Սրտխառնոցը և աղեստամոքսային այլ խանգարումները սովորական երևույթ են գրիպի ժամանակ: Դրանք կարող են ուղեկցվել այլ ախտանիշներով՝ ներառյալ բարձր ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, հազը, կոկորդի ցավը և հոգնածությունը: Հենց այդպես ինֆարկտի դեպքում սրտխառնոցը տարածված ախտանիշ է հատկապես կանանց շրջանում:

Գլխապտույտը կարող է լինել ինֆարկտի կամ ինսուլտի նշան: Բայց դա կարող է լինել նաև վիրուսային վարակների ախտանիշ, ինչպիսին է գրիպը: Չնայած հնարավոր է գրիպով հիվանդանալ տանը, սակայն եթե զգում եք, որ դա ինֆարկտի նշան է, անհապաղ դիմեք բժշկի: Տարբերությունը որոշելու լավագույն միջոցը այլ նշաններին, ինչպիսիք են շնչահեղձությունը, վերջույթների այտուցվածությունը, հոգնածությունը կամ կրծքավանդակի ցավը, ուշադրություն դարձնելն է:

Սառը քրտինքը կամ դողը կարող են ինֆարկտի առաջին նշաններից լինել: Եթե դրանք առաջանում են կրծքավանդակի ուժեղ ցավից, շնչահեղձությունից և սրտի արագ բաբախյունից գրեթե անմիջապե հետո, ավելի լավ է անմիջապես շտապ բժշկական օգնության դիմել: Սակայն սառը քրտինքը կարող է նաև գրիպ նշանակել: Ավելի հավանական է, որ գրիպի դեպքում դուք ունենաք մկանային ցավեր, տենդ և քրտնարտադրություն, երբ որ ջերմությունը գալիս և անցնում է:

Գրիպի ծանր դեպքերում կարող է շնչառություն կամ շնչելու դժվարություն առաջանալ, ինչպես նաև կրծքավանդակի ցավ, գլխապտույտ և ցնցումներ: Սակայն շատ դեպքերում դրանք հազվադեպ են լինում: Ինֆարկտի դեպքում շնչահեղձությունը դասական նշան է: Մարդը կարող է կրծքավանդակի ցավ զգալ, գլխապտույտ զգալ և նույնիսկ կորցնել գիտակցությունը:

Ինֆարկտի մեկ այլ ախտանիշ է հոգնածությունը։ Հոգնածության պատճառները շատ են։ Այն կարող է առաջանալ հյուծվածության պատճառով՝ սրտի վրա ավելորդ ծանրաբեռնվածության պատճառով, հատկապես, երբ այն շատ է փորձում արյուն մղել: Մյուս կողմից, հանկարծակի չափից ավելի հոգնածությունը գրիպի ամենավաղ ախտանիշներից մեկն է, որը կարող է մյուսներից ավելի վաղ ի հայտ գալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ