fbpx
Ժամանց

Քրիս Էվանսը երկրպագուին հնարավորություն կտա իր հետ քայլել կարմիր գորգին

Նախօրեին նա հայտարարել է, որ իր նվիրված երկրպագուներից մեկը հնարավորություն կունենա իր հետ ներկայանալ կարմիր գորգին։ Բայց դրա համար անհրաժեշտ է կատարել որոշ պայմաններ:

Քրիս Էվանսը համագործակցում է Omaze-ի հետ՝ հանգանակություն անելու Christopher’s Haven հիմնադրամի համար, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին և նրանց ընտանիքներին ժամանակավոր կացարաններ գտնելու հարցում: Բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հիմնադրամին և մասնակցել սպասվող «The Gray Man» բլոկբաստերի պրեմիերայի տոմսերի խաղարկությանը:

Հաղթողն իր զույգի հետ կստանա անվճար ավիատոմս, կեցություն հյուրանոցում և ամենակարևորը՝ Քրիս Էվանսի հետ կարմիր գորգին հայտնվելու հնարավորություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ