Կրթություն

Այնքան կարևոր է, որ չնայած մեր մտահոգություններին, չվախենանք մեր երեխաներին սովորելու, ճանաչելու իրական հնարավորություններ տալով․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երևանի թիվ 107 դպրոցի հինգերորդ դասարանցիներն են՝ իրենց անգլերենի ուսուցչի հետ։ Երբ այս կիսամյակ մեթոդական ցուցումները նորացվեցին և նախագծային աշխատանքը առաջարկվեց կիրառել, փորձել են և ստացված արդյունքից ոգևորվել։ Հատկապես կարևորում եմ, որ անկեղծ գրում են՝ սկզբում չէինք պատկերացնում, մտածում էինք, որ չի ստացվի, բայց փորձեցինք ու ստացվեց։

Այնքան կարևոր է, որ չնայած մեր մտահոգություններին, չվախենանք, փորձենք և փոխենք՝ մեր երեխաներին սովորելու, ճանաչելու իրական հնարավորություններ տալով, ինքներս էլ մեր փորձից սովորելով ու բարելավելով։

Այսպիսի հաղորդագրություններ էլի եմ ստանում։ Մեր շատ ուսուցիչներ և դպրոցներ սկսել են կիրառել նոր չափորոշչի մոտեցումները արդեն այսօր՝ չսպասելով դրա ներդրմանը բոլոր դպրոցներում։ Շնորհակալ եմ այս կարևոր աշխատանքի համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ