fbpx
Գիտություն

Հնդկական լուսնային առաքելությունը Երկրի նոր լուսանկարներ է հրապարակել

Հնդկական «Չանդրայան-2» լուսնային առաքելությունը Երկիր մոլորակի նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արվել են լուսնային մոդուլի կորպուսին ամրացված տեսախցիկներից մեկի կողմից: Այս մասին հայտնում է popmech.ru-ն:

Ինչպես նշվում է՝ նկարներն արվել են օգոստոսի 3-ին: Մոտ ապագայում պլանավորվում է, որ այն մանևր կկատարի դեպի Լուսին թռիչքի հետագիծ դուրս գալու համար, որից հետո կհայտնվի ուղեծրի վրա:

Նշենք, որ այս առաքելությունը թողարկվել է այս տարվա հուլիսի 22-ին։ Նախատեսվում է նաև լուսնագնացի վայրէջք Լուսնի մակերևույթի վրա:

Դա, մասնագետների հաշվարկներով, կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 7-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ