Հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետություն է այցելելու Հնդկաստանի արգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳՆ-ն։
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը պետք է պաշտոնական այց կատարի Հայաստան։
Ըստ աղբյուրի՝ նախատեսված է Ջայշանկարի հանդիպումները ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ ԱԺ նախագահի հետ։
Հանդիպումների օրակարգում է լինելու նաև տարածաշրջանային իրավիճակը։