Հասարակություն
12:03 24/05/2020

Հնդկաստանի քաղաքացին ցած է նետվել Երևանի շենքերից մեկի 4-րդ հարկից

Մայիսի 24-ին, ժամը 02:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 4 հարկից քաղաքացին ցած է նետվել պատուհանից, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ջասմիդ Կ․-ն (ծնված 1990 թ․) ցած է նետվել Խորենացու փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ջասմիդ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ