fbpx
Աշխարհ

Հնդկաստանի վարչապետը Կիևում է

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։ Սա Հնդկաստանի կառավարության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։

Bloomberg-ի տեղեկություններով՝ Մոդիի այցը, որի ընթացքում նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կարճատև է լինելու՝ ընդամենը մի քանի ժամ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Զելենսկու հետ նախորդ զրույցները շարունակելու հնարավորությանն` ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և կարծիքներ փոխանակելու Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ», – Հնդկաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում NDTV-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ