fbpx
Աշխարհ

Հնդկաստանում մեկ օրում COVID-19-ի 310 հազարից ավել դեպք է գրանցվել

Հնդկաստանում ծայրահեղ վատանում է կորոնավիրուսային իրավիճակը․ մեկ օրում այնտեղ արձանագրվել է 310 հազարից ավելի դեպք։

Երկրում գտնվող մի շարք հիվանդանոցներ հայտարարել են, որ արդեն սպառում են թթվածնի ունեցած պաշարները։

Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նշվում է, որ բժիշկները խորհուրդ են տալիս վարակվածներին՝ մնալ տանը։

Մինչ այս Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 16 միլիոնից ավել դեպք։ Չնայած սրան՝ վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ։ Այնտեղ առայսօր գրանցվել է 32 միլիոնից ավել դեպք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ