fbpx
Աշխարհ

Հնդկաստանում քովիդի դեմ պատվաստվածների թիվն անցավ 1 միլիարդից

Հնդկաստանում, որտեղ ամիսներ առաջ կորոնավիրուսային իրավիճակն ուղղակի աղետալի էր, աստիճանաբար ընթանում է դեպի համաճարակի հաղթահարումը։

Այդ երկրում առնվազն մեկ դոզայով պատվաստվածների թիվը հատել է մեկ միլիարդի շեմը։ Ավելի կոնկրետ՝ այդ թիվը կազմում է 1000000153 մարդ։

Այս մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարարը։

Նա սրա առթիվ շնորհավորել է երկրին։

Այս պահի դրությամբ Հնդկաստանում բուժում ստացողների թիվը կազմում է ընդամենը 178 հազար։ Այստեղ քովիդով է վարակվել ավելի քան 34 միլիոն մարդ, որոնցից ապաքինվել են 33,4 միլիոնը, իսկ 450 հազարից ավել մարդ զոհ է գնացել հիվանդությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ