Աշխարհ

Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ մոտ 300 մեքենա է այրվել

Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքի հյուսիսում անցկացվող Aero India-2019 ավիաշոուի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 300 տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Այրվել են ավտոբուսներ, թեթև մարդատար մեքենաներ, մոտոցիկլետներ և սկուտերներ։

Հրդեհը բռնկվել է Ելահակա աերոդրոմի մոտ գտնվող կայանատեղիում։ Հենց այդ աերոդրոմում էլ անցկացվում է միջազգային ավտոսրահը։ Ոստիկանության վարկածով՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել սիգարետի մնացորդը, որը նետվել է չորացած խոտերի վրա։ Քամին նպաստել է կրակի արագ տարածմանը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 12 հրշեջ մեքենա, իրավիճակի գնահատման համար գործարկվել է ուղղաթիռ։ Ներկայում կրակը հաջողվել է տեղայնացել։

Տուժածների մասին տեղեկություն չկա։ Ավիասրահի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Հրդեհի բռնկման հանգամանքների քննություն է սկսվել։

Փոխանցում է shantnews.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ