fbpx
Աշխարհ
02:00 15/02/2020

Հնդկաստանում ետնախորշերը թաքցնելու համար պատ են կառուցում․ պատճառը Թրամփի այցն է

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում 400 մետր երկարությամբ պատ են կառուցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանմանն ընդառաջ քաղաքի ետնախորշերը թաքցնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը բացատրել է, որ պատն անվտանգության նկատառումներով է կառուցվում, ինչպես նաև աշխատանքները տարվում են տարածքի ընդհանուր բարեկարգման համար:

Պետության պատվերով պատը կառուցող կապալառու ընկերությունն այլ կերպ է մեկնաբանում ծրագրի նպատակները։ Պատն օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհի երկայնքով կկառուցվի, որով Թրամփը կուղևորվի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:

Նշվում է, որ 150 բանվոր աշխատում է շուրջօրյա, որ կարողանա ծրագիրը մինչև ԱՄՆ նախագահի գալն ավարտին հասցնել: Ճանապարհի երկայնքով տարածվող ետնախորշերում մոտ 800 աղքատ ընտանիք է ապրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ