fbpx
Աշխարհ

Հնդկաստանում 357 գյուղեր մնացել են ջրի տակ

Հնդկաստանի հյուսիսում հորդառատ տեղումներն ու դրանց հետևանքով հեղեղված Գանգես ու Յամունա գետերը լուրջ վնասներ են հասցրել 21 օկրուգներում։

Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ գետերի բարձրացման հետևանքով ջրի տակ են մնացել 357 գյուղեր։

Ըստ աղբյուրի՝ իշխանությունները տուժած շրջանների բնակիչներին տարհանում է անվտանգ տարածքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ