Աշխարհ

Հնդկաստանում մոլեգնած ցիկլոնը դարձել է հեղեղումների ու ավերածությունների պատճառ

Հնդկաստանում մոլեգնել է «Տաուկտաե» հզոր ցիկլոնը, որը հանգեցրել է ճանապարհների հեղեղման ու բազմաթիվ ավերածությունների։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ նախնական տեղեկություններով 16 մարդ մահացել է, իսկ 127-ը անհետ կորած են համարվում։ Տուժածների կոնկրետ թվեր չեն ասվում։

Երկրի օդերևութաբանները կանխատեսում են, որ ցիկլոնը կթուլանա մոտ օրերս։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ