Աշխարհ

Հնդկաստանում մտադիր են արգելել կրիպտոարժույթների օգտագործումը

Հնդկաստանի իշխանությունները օրինագիծ են մշակում, որով նախատեսում են արգելել երկրի տարածքում կրիպտոարժույթի տնօրինումը, թողարկումը, ստանալը, վաճառելը և փոխանցելը։

Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Նշվում է, որ եթե օրինագիը հաստատվի, ապա Հնդկաստանը կդառնա առաջին խոշոր տնտեսությունը, որը ապօրինի կդարձնի կրիպտորժույթների շրջանառությունը։

Ըստ աղբյուրի՝ օրինագծով նախատեսվելու է քրեական պատասխանատվություն ու ազատազրկում։

Նշվում է նաև, որ կրիպտոարժույթ ունեցողներին տրվելու է 6 ամիս ժամանակ՝ դրանց վերացման համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ