Առնվազն 202 մարդ է զոհվել Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում տեղի ունեցած մուսսոնային տեղատարափների պատճառով։ Քամիները այս տարածաշրջանում մոլեգնում են վերջին շաբաթներին:
NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տարերքը վնաս է պատճառել նաև շուրջ 10 հազար շենքերի, 231 տուն ամբողջովին ավերվել է: Հեղեղման շրջաններից տարհանվել է ավելի քան 8,5 հազար մարդ:
«Նահանգի կառավարությունը 400 հազար ռուփի գումարի օգնություն է հատկացնում զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին»,-հեռուստաալիքը մեջբերել է տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքը:
Պաշտոնյան հավելել է, որ տուժած և ունեցվածքը կորցրած անձինք նույնպես դրամական վճարումներ կստանան:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ նահանգի մի շարք շրջաններում հորդարատ անձրևները կշարունակվեն ևս առնվազն մեկ օր: