Հնդկաստանում առնվազն 15 ոստիկան է զոհվել Մահարաշտրա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գադչիրոլի շրջանում` Չժատիսգարհ նահանգի սահմանին, որտեղ ակտիվորեն գործում են մաոիստ գրոհայինները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ գրոհայիններն ականապատել էին մեքենան: Իրավապահ մարմինները հաղորդում են 16 զոհի մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս տարածքում գրոհայիններն օրեր առաջ այրել են մի քանի ավտոմեքենա, որոնք պատկանում էին տվյալ տարածքում շինարարություն իրականացնող ընկերությանը: