fbpx
Աշխարհ

Հնդկաստանը ձգտում է հրաժարվել ռուսական զենքից և կողմնորոշվել դեպի արևմտյան. Reuters

Հնդկաստանը ձգտում է հրաժարվել ռուսական զենքից և վերակողմնորոշվել դեպի արևմտյան զենքերը։ Այս եզրակացությանն է եկել Reuters-ը։

«Մենք դժվար թե Ռուսաստանի հետ որևէ խոշոր ռազմական պայմանագիր ստորագրենք։ Դա Վաշինգտոնի համար կարմիր գիծ կլինի»,- գործակալության հետ զրույցում ասել է Նյու Դելիի Observer Research Foundation վերլուծական կենտրոնի փորձագետ Նանդան Ուննիկրիշնանը:

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն, որոնք վկայակոչում է գործակալությունը, Ռուսաստանը 20 տարվա ընթացքում Հնդկաստանին մատակարարել է զենքի 65%-ը։

Մոսկվան Նյու Դելիին այժմառաջարկում է ժամանակակից ուղղաթիռների և կործանիչների մատակարարում, սակայն Հնդկաստանը չի ձգտում ընդունել այդ առաջարկները և հակված է զենք գնել Վաշինգտոնից։

Հստակեցվում է, որ այս դեպքում Հնդկաստանը ձգտում է զգույշ գործել, որպեսզի չհրահրի Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ-ի հետագա մերձեցում։

Հնդկաստանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները չեն արձագանքել գործակալության՝ տեղեկատվության մեկնաբանության խնդրանքներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ