fbpx
Աշխարհ

Հնդկաստանը հայտարարել է, որ պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործում։ Քաղաքական գործիչը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է Հնդկաստանի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նշվում է, որ Մոդին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության ու դիվանագիտության ուղի։ «Նա իր հաստատակամ համոզմունքն է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ և հայտարարել է Հնդկաստանի պատրաստակամության մասին՝ նպաստելու խաղաղության ցանկացած ջանքերի»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ