fbpx
Հասարակություն

Հո չե՞ք մրսել. Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրի մոտ հավաքված ցուցարարներին: Դիմելով նրանց՝ վարչապետը հետաքրքրվել է՝ հո չենք մրսել, ապա ավելացրել.

«Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարևորը՝ դուխով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ