fbpx
Խորհրդարան

ՀՈԱԿ ղեկավարի ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը սահմանափակող օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովում այսօր՝ փերվարի 12-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Այն ստացավ պատգամավորների 109 կողմ և 1 ձեռնպահ ձայները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով:

ԱԺ-ում այն ներկայացրել էր պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ՝ 3 ամիս ժամկետով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ