fbpx
Սպորտ

Հոֆֆենհայմը փայլուն հաղթանակ տարավ Շալկե 04-ի նկատմամբ. Ադամյանը մասնակցեց հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Բունդեսլիգայի շրջանակում կայացավ «Հոֆֆենհայմ» – «Շալկե 04» հանդիպումը։ Մրցավեճը տեղի ունեցավ «Ռեյն Նեկար Արենա» մարզադաշտում։

Առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Միայն երկրորդ կեսի 71-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը խփած գնդակով առաջ մղեց «Հոֆֆենհայմ»-ին։ Իլա Բեբուն 85-րդ րոպեին կրկնապատկեց տանտերերի հաջողությունը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 62-րդ րոպեին։

8 խաղերից հետո «Հոֆենհայմը» 11 միավորով 11-րդ հորիզոնականում է։

«Հոֆֆենհայմ» – «Շալկե 04» ` 2:0

https://www.youtube.com/watch?v=9cGwUft2lR8

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ