fbpx
Առողջապահություն

Հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել և 25 դրական դեպք ենք հայտնաբերել. ԱՆ նախարար

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են բարձր մնալ:


Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում կա 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կա կայուն անկում և եթե որևէ գործարանում, բանկում կամ սուպերմարկետում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, ապա բոլորին թեստավորում են:


«Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ