Մայր աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ազատել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:
Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ»,- ասված է հայտարարության մեջ:
https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1099086873616616