fbpx
Իրավական

«Հոկտեմբերի 27-ի» քրգործի անջատված մասը կվերաբացվի․ Բախշյան

«Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի անջատված մասը կվերաբացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը։

«Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»,-նշել է նա։

Հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին Անահիտ Բախշյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։

Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

https://www.facebook.com/anahit.bakhshyan/posts/2690235061023438

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ