fbpx
Հասարակություն
18:35 27/10/2019

Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման ամենահարմար ժամանակաշրջանը հիմա է․ Արմեն Սարգսյան

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման ամենահարմար ժամանակաշրջանը հիմա է` այս իշխանությունների օրոք»։ Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ոճրագործության զոհ դարձած Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

Վերջինս վստահ է, որ այս իշխանությունները երբեք գործարքի մեջ չեն մտնի Նաիրի Հունանյանի հետ և նրան բաց չեն թողնի:

«Ներկայիս իշխանությունների համար` վարչապետի գլխավորությամբ, որևիցե հանգամանք չկա, որ բացահայտման արդյունքում իրենց կարող է վնաս պատճառել: Ավելի հարմար ժամանկահատված, քան հիմա կամ մոտակա շրջանում` այս իշխանությունների օրոք, չեմ կարծում, որ կլինի», – ասաց Արմեն Սարգսյանը:

Սարգսյանը նշեց, որ գործը դեռ ամբողջովին բացահայտված չէ: Նրա կարծիքով միայն այդ 5 հոգին չեն պատասխանատուները, կան դեռ մարդիկ, ովքեր կապ են ունեցել հոկտեմբերի 27-ի հետ:

Նա կարծում է, որ այս գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունայանն ասելիք ունի, հիշեց` դեռ այն ժամանակվանից գաղտնի կերպով նամակներ էր դուրս գցում իր խցից, թե՝ ասելիք ունի:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ