fbpx
Քաղաքականություն

Կարող ենք աջակցել ՀՀ-ին թավշյա հեղափոխությունից հետո․ Հոլանդիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանում դեսպանատուն բացելու մասին

Հոլանդիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Հայաստանում դեսպանություն բացելու հիմնավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հոլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

«Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև է, հետևաբար ռազմավարական կարևորություն ունի:

2018 թվականի ապրիլին այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունն արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Հոլանդիան կարող է աջակցել այս գործընթացին:

Այս պահին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Հոլանդիան դեսպանատուն չունի: Ներկայացուցիչների պալատը ցանկանում է դեսպանատուն բացել նաև Երևանում»,-ասված է հիմնավորման մեջ:

https://www.facebook.com/tbalayan/posts/10157829159999839?__xts__[0]=68.ARDOzFmpshwVXidKnYCWL5lemUYVJUlbzN0medVU6j6zU7K4Qe1rZy36S_oUv8rZ-CC94bN9NUFoSvzyKLnaK3JyWsWp8IS4zttJz7i99d3ISPeyxUSkz5IlUHg68w-OQfzSFahjLzE_OIFmXvnCCVpax9JANAxWMc_wCPPXITnPA4LMHZGpfY3YV1eWuUpdx69u9bfmJro8xJ-R8w&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ