fbpx
ՏՏ

Հոլանդիայում ռոբոտացված բարձ են ստեղծել, որն օգնում է քնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոլանդիայի Դելֆթ քաղաքի տեխնիկական ինստիտուտում ռոբոտացված բարձ են ստեղծել, որը, շնչառության ձայն հանելով, օգնում է քնել: Այս մասին գրում է Designboom պարբերականը:

Բարձը պետք է գրկել փափուկ խաղալիքի նման, այդ դեպքում այն օգնում է հավասարեցնել շնչառության ռիթմը: Sommox բարձը հագեցած է տվիչներով, որոնք որոշում են, թե արդյոք մարդը քնած է: Հետո բարձն ավտոմատ ադապտացվում է շնչառության հաճախությանը և աստիճանաբար դանդաղեցնում է իր ռիթմը:

Ռոբոտացված բարձը նաև «հանգստացնող ձայներ» է արձակում, որպեսզի մարդը հեշտ քնի: Sommox-ը կարելի է միացնել Android կամ iOS հավելվածներին և ընտրել ցանկալի ձայները:

Նշվում է, որ բարձն ավելի քան 200 հազար եվրո է հավաքել Kickstarter-ում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ