Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Պրեմիեր լիգայի տարվա լավագույն խաղացող։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը հաղթել է երկրպագուների քվեարկությանը:
Նա առաջ է անցել Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյնից (Տոտենհեմ), Մարկուս Ռեշֆորդից (Մանչեսթեր Յունայթեդ), Մարտին Օդեգաարդից, Բուկայո Սաքից (երկուսն էլ՝ «Արսենալ») և Կիրան Տրիպիերից (Նյուքասլ):
