fbpx
Աշխարհ

Հոնկոնգում ցուցարարները կոչ են անում կանխիկացնել փողերը․ South China Morning Post

Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն անցել են նոր մարտավարության. նրանք սոցիալական ցանցերի և մեսենջերների միջոցով սկսել են կոչ անել ամբողջ քաղաքում բանկոմատներից զանգվածաբար հանել կանխիկ փողերը, ինչպես նաև սկսել տեղական արժույթը փոխարինել ԱՄՆ-ի դոլարով:

Դրանով իսկ նրանք փորձում են վնաս հասցնել մեգապոլիսի ֆինանսական համակարգին և հասնել հոնկոնգյան դոլարի փոխարժեքի թուլացմանը: Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը:

Առաջատար բանկերը, այդ թվում՝ HSBC-ն, հայտարարել են, որ թղթադրամի բավարար պաշար ունեն և հետևելու են իրադարձությունների զարգացմանը:

«Մենք հսկողության տակ կպահենք իրադրությունը և կշարունակենք դա անել օրվա ընթացքում»,- հայտարարել է Citybank-ի ներկայացուցիչը:

«Մենք լսել ենք այդ լուրերը: Այսօր մեզ համար օրը սովորական է, մեր բոլոր բանկոմատները գործել են բնականոն ռեժիմով: Մենք հավաստիացնում ենք, որ մեր բոլոր մասնաճյուղերը բավական քանակությամբ կանխիկ գումար ունեն հաճախորդների կարիքների համար: Բոլոր բանկոմատները նաև ունեն թղթադրամի բավականաչափ պաշար»,-նշել է OCBC Wing Hang Bank-ի ներկայացուցիչը:

Այնուամենայնիվ, սկսել են հաղորդագրություններ հայտնվել առանձին բանկոմատներում և բանկերի մասնաճյուղերում ամերիկյան դոլարի անբավարարության մասին: HSBC բանկի հաճախորդներից մեկն օգոստոսի 15-ին կանխիկ 100 հազար ֆունտ ստեռլինգ (121 հազար դոլար՝ ներկա փոխարժեքով) էր հանել՝ զգուշանալով ներկայիս ճգնաժամի պատճառով հոնկոնգյան դոլարի թուլացումից:

Տեղի բանկոմատների մեծամասնությունը մեկ հաշվետիրոջ համար 20-40 հազար հոնկոնգյան դոլարի (2,55 հազարից մինչև 5,1 հազար դոլար) սահմաններում փող հանելու օրական լիմիտ ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ