Հոնկոնգի իշխանությունները հրաժարվում են արտահանձնման մասին վիճահարույց օրինագծից, որի պատճառով անցած հունիսից զանգվածային ցույցեր են սկսվել:
Օրինագծից հրաժարվելու մասին ձայնագրված հեռուստաելույթով այսօր հայտարարել է Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը:
Միաժամանակ, նա ասել է, որ ցուցարարների մյուս պահանջները, այդ թվում նաև՝ ոստիկանների գործողությունների օրինականությունը հետաքննելու, չեն կատարվի: