fbpx
Աշխարհ
05:30 15/08/2019

Հոնկոնգի օդանավակայանում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Հոնկոնգի օդանավակայանում՝ նպատակ ունենալով ցրել ցուցարարների ցույցը: Ըստ ԶԼՄ-ների՝ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք փորձել են արգելափակել շենքի մուտքը:

Բախումների հետևանքով հոսպիտալացվել է առնվազն երկու մարդ: Տասներորդ շաբաթը շարունակվող հակակառավարական ցույցերը կաթվածահար են արել Հոնկոնգը, բողոքի զանգվածային ակցիաների պատճառով պարբերաբար չեղարկվում են օդանավակայանի բոլոր չվերթները: Հոնկոնգում մարդկանց փողոց է դուրս բերել արտահանձնման մասին վիճահարույց օրինագիծը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ